«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկության գործով մեղադրյալներից մեկը՝ Դիլովար Իսլոմովը, բնիկ Դուշանբեից է և ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա ծնվել է 1999 թվականին, աշխատում է տաքսու վարորդ, հայտնել է РИА Новости-ն։
Ավելի վաղ քննիչները խնդրել էին կալանավորել Crocus City Hall-ի ահաբեկության գործով ևս երեք դերակատարի։
«Ստացվել է ևս երեք նյութ Իսլոմով Ամինչոն Իսրոիլովիչի, Իսլոմով Դիլովար Իսրոիլովիչի և Իսլոմով Իսրոիլ Իբրագիմովիչի վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։





























