Տաջիկստանի կառավարությունը դեմ է ահաբեկչությանը և պատրաստ է պայքարել դրա դեմ Ռուսաստանի և միջազգային հանրության հետ միասին։
Հանրապետության վարչապետ Կոհիր Ռասուլզոդան նման գրառում է թողել «Կրոկուս»-ի ահաբեկությունից հետո Դուշանբեում ՌԴ դեսպանատանը բացված ցավակցական գրքում։
«Տաջիկստանը դեմ է միջազգային ահաբեկչությանը իր բոլոր դրսևորումներով և Ռուսաստանի և համաշխարհային հանրության հետ կշարունակի անզիջում պայքար մղել այդ չարիքի դեմ»,- ըստ ТАСС-ի՝ ասված է գրառման մեջ:
Վարչապետը նաև Տաջիկստանի կառավարության անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Կոհիր Ռասուլզոդան նշել է, որ Տաջիկստանի ժողովուրդը վշտակցում է Ռուսաստանի քաղաքացիներին: Նա ահաբեկչությունը հրեշավոր է անվանել։





























