Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում բժիշկներն աշակերտուհուն բուժել են  վարակից, իսկ երեք ամիս անց պարզվել է, որ նա հղի է:

Տասներեքամյա աղջնակի ինքազգացողությունը վատացել է սրճարանում, եւ ծնողները նրան տարել են մանկական տեղամասային հիվանդանոց:  Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել ախտորոշել: Աղջնակի մոտ եղել է ուշաթափություն եւ սրտխառնոց: Նրա մոտ կասկածել են մինինգիտ,  վիրուսային վարակ, իսկ արդյունքում պարզվել է, որ 14-16  շաբաթական հղիություն ունի:

Աղջնակը պատմել է, որ հունիսի սկզբին ընկերուհին իրեն ծանոթացրել է 23-ամյա մի ադրբեջանցու հետ: Սկզբում նրանք զանգել են միմյանց, հետո երիտասարդն առաջարկել է զբոսնել:

«Մենք մոտեցանք այգուն, նա բռնեց ձեռքս եւ քաշեց դեպի խորքը: Ես ընդդիմացա, գոռացի: Հետո նա ինձ նետեց խոտերի վրա, դանակը մոտեցրեց կոկորդիս եւ հրամայեց հանվել: Երբ այդ մղձավանջն ավարտվեց,  նա ինձ սպառնաց. «Պատմել ես` վերջդ եկել է»,-պատմել է աշակերտուհին, որին 18 շաբաթական ժամկետում վիրահատություն են արել:

Մանկապիղծը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ: Նրան սպառում է  երեքից յոթ տարի ազատազրկում: