Գվիենայի հանրապետության քաղաքացի 29-ամյա Անժելա Ք.-ն հանցավոր գործունեություն է ծավալել Հայաստանում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ Անժելա Ք.-ն 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն:

Նա  վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից «Սիբիր» ավիաընկերությանը տոմսերի ամբողջ գինը փոխանցելու եւ ՀՀ-ում ուղեւորներից կանխիկ գումարը վերցնելու եղանակով, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված 170 դոլար եւ փորձ է կատարվել օրինականացնելու նույն եղանակով ստացված եւս 300 դոլար: Կատարվում է քննություն: