Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի խնդրանքը՝ վերադարձնել անձնագիրը, որպեսզի նա կարողանա մեկնել Իսրայել, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով հրապարակված փաստաթղթին։
Բոլսոնարուի փաստաբանները տեղեկացրել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բոլսոնարուին հրավիրել է մայիսին կայանալիք միջոցառմանը եւ խնդրել գերագույն դատարանին վերականգնել նրա անձնագիրը։
Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրե դե Մորաեսը որոշել է, որ դեռ վաղ է հանել այդ սահմանափակումը։
Բոլսոնարուի անձնագիրը վերցվել էր այն բանի համար, որպեսզի նա չկարողանա հեռանալ երկրից, քանի որ կա վտանգ «քրեական հետապնդման եւ քրեական օրենքի կիրառման հետ կապված»։
Դաշնային ոստիկանությունը Բոլսոնարուի անձնագիրը վերցրել էր փետրվարին այն շուրջկալի ընթացքում, որը կապված էր 2022թ. ընտրություններում պարտությունից հետո հրահրված ապստամբության գործի հետ, երբ Բոլսոնարուն պարտվել էր մրցակցին՝ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։





























