Մեղուները տարվա բոլոր եղանակներին ծաղկից-ծաղիկ են թռչում, սակայն շատ տաք աշունն ու ձմեռը սպառնալիք են մշակաբույսերի այս փոշոտողներ համար: 

Օգտագործելով կլիմայի և մեղուների պոպուլյացիայի մոդելները՝ Վաշինգտոնի պետական համալսարանի հետազոտողների թիմը ցույց է տվել, որ երկար՝  ամառային եղանակով աշունները մեծացնում են գարնանը մեղվաընտանիքների ոչնչացման հավանականությունը:

Գիտնականները կարծում են, որ այս խնդրի հնարավոր լուծումը մեղվաընտանիքները սառը պայմաններում պահեստավորումն է, որտեղ մեղուները հոկտեմբերից ապրիլ կկուտակվեն փեթակում: Սա համեմատաբար նոր պրակտիկա է:

Մեղվաբուծության բիզնեսով զբաղվողներն արդեն կիառում են այս եղանակը, որպեսզի օգնեն նշենիները փոշոտելու նպատակով ամբողջ երկրից Կալիֆոռնիա ավելի քան 2 միլիոն փեթակ տեղափոխելու նյութատեխնիկական ապահովմանը:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են 2050 և 2100 թվականների կլիմայի կանխատեսումների մոդելավորումը, որը ցույց է տվել, որ երկու սցենարների դեպքում էլ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան շատ տարածքներում մեղվաընտանիքները, ամենայն հավանականությամբ, գարնանը ոչնչացման եզրին կհայտնվեն:

Ըստ հետազոտողների կանխատեսումների՝ նաև մոտ ապագայում նման սցենար տեղի կունենա, եթե կլիմայի փոփոխության այժմյան տեմպերը շարունակակվեն, և եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն: