ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավել է Հարության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ։

Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն և բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին և հայ ժողովրդին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: