Մարտի 30-ին Արտաշատում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:

Նիստին մասնակցել են Կուսակցության Արարատի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։