Ոստիկանությունը հայտնում է, որ շաբաթ գիշերը փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել Կալիֆոռնիայի քաղաքներից մեկում՝ Նևադա նահանգի սահմանի մոտ, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է AP-ն:
Միաշարժիչ ինքնաթիռը վթարի է ենթարկվել շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում, Թրաքի-Թահո օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս, հայտնել է Թրաքիի ոստիկանության վարչությունը:
Ոստիկանության տվյալներով, հաստատվել է երկու մարդու մահը, սակայն, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, դեռևս հայտնի չէ։
Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը միջադեպի հետաքննությունը կսկսեն կիրակի օրը:
Թրաքի քաղաքը գտնվում է Նևադայի Ռինո քաղաքից 51,5 կիլոմետր հարավարևմուտք:





























