«Taurus» հրթիռներ արտադրող զինագործական ընկերությունը արդյունաբերական պատվերների վերաբերյալ ավելի արագ դաշնային որոշումներ է պահանջում:

«Այստեղ՝ Գերմանիայում, մենք կարող ենք շատ ավելի լավ և արագ աշխատել», - ասել է գերմանական դուստր ձեռնարկության ղեկավար Թոմաս Գոթշիլդը Augsburger Allgemeine թերթին:

Ըստ նրա, չնայած բարելավումներին, դեռևս մեծ ներուժ կա պաշտպանական տեխնիկայի ավելի արագ ձեռքբերման համար։ Airbus, BAE Systems և Leonardo համատեղ ձեռնարկությունը, ի թիվս այլ զինատեսակների,  «Taurus» թևավոր հրթիռների և Patriot զենիթային հրթիռների արտադրողն է:

Գոթշիլդը նշել է, որ «Taurus» հրթիռներ այլևս չեն արտադրվի, քանի որ պաշտպանական արդյունաբերությանը չի թույլատրվում պաշարներ արտադրել առանց պատվերի, գրում է Spiegel-ը։

«Սա մարտահրավեր է մեր արդյունաբերության համար, երբ արտադրությունն ընդհատվում է, ինչպես «Taurus»-ի դեպքում»,- ասել է նա: «Նման դեպքերում մեր մատակարարները, որոնք հաճախ փոքր և միջին ընկերություններ են, դադարեցնում են արտադրությունը»։