Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շաբաթ օրը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ ռուս և բելառուս մարզիկներին «չեն ողջունում» այս տարվա Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերում:

«Ես ուզում եմ ասել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին, որ նրանց չեն ողջունում Փարիզում, և ասել ուկրաինացի մարզիկներին և ողջ ուկրաինացի ժողովրդին, որ մենք շատ ենք աջակցում  նրանց»,- ասել է Իդալգոն ուկրաինական United News YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում: 

Ռուսաստանի մարզիկները կարող են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, բայց միայն որպես չեզոք մարզիկներ։

Ռուսաստանին և Բելառուսին արգելվել է մասնակցել բացման արարողությանը, որը տեղի է ունենալու քաղաքի կենտրոնում՝ Սենայի գետափին։