Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Քրիստոսի Հարության առիթով «Urbi et Orbi» (քաղաքին և աշխարհին) իր պապական օրհնության ժամանակ կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային գերիների փոխանակում կատարել՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
«Կոչ անելով հարգել միջազգային իրավունքի սկզբունքները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բոլոր գերիների ընդհանուր փոխանակման հույս եմ հայտնում՝ բոլորը բոլորի դիմաց»,- ասել է Հռոմի պապը։
Նա նաև հայտարարել է, որ իր մտքերն ուղղված են առաջին հերթին աշխարհի բազմաթիվ հակամարտությունների զոհերին՝ սկսած Իսրայելից, Պաղեստինից և Ուկրաինայից։
«Թող հարություն առած Քրիստոսը խաղաղության ճանապարհ բացի այս շրջանների պատերազմից տանջված ժողովուրդների համար»,- ասել է հովվապետը։





























