Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» շրջանակներում Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել Ռուսաստանի տարածքում կատարված վերջին ահաբեկչություններում  ներգրավված բոլոր անձանց անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու պահանջները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ պահանջների թվում է ՈՒԱԾ-ի ղեկավար Վասիլի Մալյուկի ձերբակալությունը, «որը մարտի 25-ին ցինիկաբար խոստովանել է, որ Ուկրաինան է կազմակերպել Ղրիմի կամրջի ռմբակոծումը 2022 թվականի հոկտեմբերին և բացահայտել Ռուսաստանի Դաշնությունում այլ ահաբեկչությունների կազմակերպման մանրամասները»։

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է։ Ռուսաստանյան կողմը Կիևի ռեժիմից պահանջում է անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործունեությանը, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը։ Ուկրաինայի՝ հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվությանը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։