Ռուս զինվորականները հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքի Խարկովի մոտ, հայտնել է Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը, գրել է «РБК-Украина»-ն։

Սինեգուբովի խոսքով՝ երկուշաբթի Խարկովում տեղի ունեցած պայթյունը կապված է Խարկովի շրջանի Լյուբոտինյան համայնքի հետ։ Նրա տվյալներով՝ հարվածը հասցվել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտին։ Թե որ՝ Սինեգուբովը չի նշել։

Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ «Կա կրկնակի հարվածի սպառնալիք»,- ավելացրել է նահանգապետը։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Խարկովում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունները։ Խարկովը եւ Խարկովի մարզը մշտապես գնդակոծվում են Ռուսաստանի կողմից։

Չնայած Խարկովի մշտական գնդակոծություններին՝ ոչ իշխանությունները, ոչ զինվորականները քաղաքից տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում, ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը LIGA.net-ի հարցազրույցում. «Տարհանում կատարվում է մարզից, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները։ Եվ այդ մարդիկ գնում են Խարկով։ Այժմ քաղաքում 1,3 մլն բնակիչ կա։ Առայժմ ոչ մենք, ոչ զինվորականները Խարկովից տարհանման անհրաժեշտություն չենք տեսնում»։