Հայաստանում Եվրամիության առաքելությունը իրականացնում է իր մանդատը: Դրա մասին սոցցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։

«Գտնվելով տեղում, շփման գծին հնարավորինս մոտ՝ ԵՄ առաքելությունը փարատում է ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը»,- գրել է դիվանագետը։