Աստանայում Ղազախստանի Զինված ուժերի պետական ռազմապատմական թանգարանում հանել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մոմե արձանը։ Այս մասին տեղեկացրել է Tengrinews լրատվական գործակալությունը։
Պատճառը պաշտոնապես չի նշվել։ Լրագրողները նշել են, որ արձանը դրվել էր վեց տարի առաջ։ Նախկին նախագահի մոմե արձանը «նստած» է սեղանի առջեւ թանգարանի սրահներից մեկում։ Հիմա նրա տեղում դրված է խորհրդային եւ ղազախ զորահրամանատար, Ղազախստանի առաջին պաշտպանության նախարար, Խորհրդային Միության հերոս Սագադատ Նուրմագամբետովի մոմե արձանը։
Թանգարանում նշել են, որ Նազարբաեւի արձանը տարեկ են ֆոնդ՝ այնտեղ պահելու համար։





























