Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմի «կրիտիկական փուլում» և Արևմուտքի լրացուցիչ աջակցության, հրատապ կարիք ունի, երեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է Reuters-ը։
«Բացարձակապես անհրաժեշտ է ուկրաինացիներին ապահովել այն ամենով, ինչ նրանց պետք է ինքնապաշտպանության համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է զինամթերքին և հակաօդային պաշտպանությանը»,- ասել է Բլինկենը լրագրողներին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: «Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու ԱՄՆ Կոնգրեսին նախագահ (Ջո) Բայդենը ուղարկած լրացուցիչ բյուջեի խնդրանքը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ»:
Բայդենը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հաստատել ռազմական և ֆինանսական օգնության փաթեթը, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ամիսներով հետաձգել է հարցը՝ վկայակոչելով ներքին առաջնահերթությունները:
Ավելի վաղ Բլինկենը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն այցելել էին գործարան, որտեղ զենք արտադրող Nexter-ը արտադրում է Caesar հաուբից հրացաններ։





























