Ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից այլևս չեն սպասարկվի Ղրղզստանում: Դրա մասին հայտնել է տեղական «Էլքարտ» օպերատորը։
Որոշումն ընդունվել է «Միր» վճարային համակարգի օպերատոր «Ազգային վճարային քարտերի համակարգ» բաժնետիրական ընկերության դեմ պատժամիջոցների կիրառման առնչությամբ՝ կրկնակի պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով։
«Ազգային վճարային քարտերի համակարգի» դեմ պատժամիջոցները 2024 թվականի փետրվարի 23-ին սահմանել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Մարտի 30-ից Հայաստանում ևս բանկերի մեծ մասը դադարեցրել է աշխատանքը ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերով։




























