Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ Ֆրանսիան կառաջարկի ապատեղեկատվություն տարածող ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանել ԵՄ ամբողջ տարածքում:
«Ես կառաջարկեմ պատժամիջոցներ սահմանել ապատեղեկատվության ռեժիմի աջակիցների դեմ», - ըստ The Guardian-ի՝ ասել է Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։





























