Ըստ South China Morning Pos-ի՝ Չինաստանում սոցիալական ցանցերում ոգևորություն է առաջացրել 100 հասկի շների պատմությունը, որոնք փախել են կենդանիների սրճարանից, երբ ինչ-որ մեկը մոռացել է փակել դուռը: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հարավ-արևելյան Գուանդուն նահանգում։

Շները քիչ է մնացել մոլորվեն, երբ դուրս են վազել առևտրի կենտրոնում գործող կենդանիների սրճարանից։ Անձնակազմը արագ կողմնորոշվել է և կարողացել բռնել բոլոր հասկիներին։

Տեսահսկման սարքերի տեսագրություններից երևում է, որ ակնհայտորեն զվարթացած հասկիները վազում են առևտրի կենտրոնում՝ ուշադրություն չդարձնելով սրճարանի աշխատակիցների կանչերին։