ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է կորած հոգի։

«Նա կորած է, կորած հոգի։ Նա խղճուկ է»,- ասել է պետության նախկին ղեկավարը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Վիսքոնսինում, կողմնակիցների առջեւ։

Թրամփը նաեւ նշել է, որ մտադիր է Սպիտակ տուն վերադառնալուց հետո «վերականգնել խաղաղությունն ուժի օգնությամբ» եւ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը։ Այսպիսով, պայքարը ընթանալու է այն նույն թեկնածուների միջեւ, ինչ եւ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթեց Թրամփին, որը փորձում էր վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում։