Միացյալ Նահանգներն օդով հումանիտար օգնության նոր խմբաքանակ է հասցրել Գազայի հատված։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը ապրիլի 2-ին իրականացրել է հումանիտար օգնության օդով առաքում Գազայի հատվածի հյուսիսային մաս, որպեսզի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի քաղաքացիական բնակչությանը, որը տուժել է շարունակվող հակամարտությունից»,- նշվել է հրամանատարության X ցանցի էջում հրապարակված հայտարարությունում։ Նշվել է, որ ամերիկյան ինքնաթիռները նետել են ավելի քան 50 հազար բաժին սննդամթերք։