ՆԱՏՕ երկրների ռազմական մատակարարումներն Ուկրաինա պետք է դառնան պարտադիր։ Այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստին ընդառաջ։

«Մենք պետք է փոխենք մեր աջակցության դինամիկան։ Մենք պետք է ապահովենք հուսալի եւ կանխատեսելի օգնություն Ուկրաինային ամբողջ գարնան ընթացքում։ Ուստի մենք պետք է  ավելի քիչ հենվենք կամավոր ներդրումների եւ ավելի շատ՝ պարտադիր օգնության վրա ՆԱՏՕ շրջանակում»,- ասել է նա։