Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է մարտի 31-ին Ֆրանսիայում նշվող կաթոլիկ եկեղեցու Զատիկի տոնին հարձակում ծրագրելու մեջ։ Այս մասին հայտարարել է կառավարության մամուլի խոսնակ Պրիսկա Թեվենոն։

«Անվտանգության ուժեղացված միջոցառումների շնորհիվ մենք կարողացանք կանխել գործողություններ ձեռնարկելու փորձը», - ասաց նա նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, չհստակեցնելով գործողության մանրամասները:

 Թեվենոն հավելել է, որ 2017 թվականից ի վեր Ֆրանսիայում 45 ահաբեկչություն է կանխվել։

Ավելի ուշ, երբ դահլիճում գտնվող լրագրողներից մեկը պարզաբանում խնդրեց խափանված հարձակման մասին, նա հայտարարեց, որ, ըստ ՆԳՆ-ի, անցյալ շաբաթվա վերջին ահաբեկչության փորձեր չեն եղել, կառավարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ գործողությունն իրականացվել է. ավելի վաղ՝ մարտի առաջին կեսին։

 Սա կարող է համապատասխանել նախկինում հրապարակված տեղեկատվությանը՝ մարտի 5-ին Եգիպտոսի 62-ամյա քաղաքացու ձերբակալության մասին, որը պատրաստվում էր հարձակում գործել Փարիզի Աստվածամոր տաճարի վրա։