Կիև այցելած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության 23-րդ փաթեթն ուղարկելու Ֆինլանդիայի իշխանությունների որոշման մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։

Նրա տեղեկություններով՝ փաթեթի շրջանակներում կտրամադրվի 188 մլն եվրո արժողությամբ «պաշտպանական տեխնիկա»։