Ֆրանսիական «Ազգային հանրահավաք» կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Ժան Մարի Լը Պենը խնամակալության է ենթարկվել առողջության վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է RMS ռադիոկայանը։

«Վերջերս Ժան Մարի Լը Պենը խնամակալության ավելի թեթև ձևի է ենթարկվել», - ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Ըստ RMS-ի՝ Լը Պենի ֆիզիկական վիճակը «կարծես թե զգալիորեն վատացել է»։

Փաստաբան Ֆրանսուա Վագների խոսքով՝ ֆրանսիացի քաղաքական գործիչը խնամակալության է ենթարկվել 2024 թվականի փետրվարին, և նրա շահերն այդ ժամանակվանից ներկայացնում են երեք դուստրեր, այդ թվում՝ «Ազգային հանրահավաք» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։

2023 թվականի ապրիլի 16-ին Լը Պենը հոսպիտալացվել է ծանր վիճակում, ենթադրաբար սրտի անբավարարության պատճառով։