Մոսկվայի դատարանները վերջին շրջանում բռնի ուժով արտաքսել են 403 օտարերկրացու։ Ըստ Ведомости-ի՝ հաշվարկն արվել է մարտի 25-29-ին՝ Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո առաջին աշխատանքային շաբաթում։

Այդ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է օտարերկրացիների՝ ՌԴ մուտքի կանոնների կամ կացության ռեժիմի խախտումներն արձանագրող 1509 նյութ, որից 1379-ի դեպքում այլ երկրների քաղաքացիները տուգանվել կամ արտաքսվել են։

Տուգանքի առավելագույն գումարը կազմել է 40 հազար ռուբլի. տվյալ ընտանիքի հորը չեն արտաքսել, քանի որ նա ընտանիքի միակ կերակրողն էր։

Մնացած տուգանքները հասել են յոթ հազար ռուբլու։ Վտարման որոշում է ընդունվել խախտումների 29,22%-ի դեպքերով։