Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում Տաջիկստանի քաղաքացիներից՝ միջազգային լեգեոնի կազմում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
«Հայտնի է նաև, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավելով վարձկանների, ովքեր ցանկանում են միանալ Կիևի իշխանությունների կողմից ձևավորված միջազգային լեգեոնին՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար», - ասել է Նիկոլայ Պատրուշևը Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության 19-րդ ամենամյա հանդիպման ժամանակ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին վեց տարիների ընթացքում Տաջիկստանից 500-ից մի փոքր ավելի մարդ ուկրաինական անձնագիր է ստացել։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հինգ տարվա ընթացքում Տաջիկստանի ավելի քան 200 հազար քաղաքացիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։





























