Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը բացառել է արեւմտյան  զորքերի ուղարկումն Ուկրաինա։

BBC-ի հարցազրույցում Քեմերոնն ասել է, որ «եթե դաշնակիցները չավելացնեն աջակցությունը, պատերազմը տանուլ կտրվի»։

Բայց ի պատասխան այն հարցի, թե պետք է արդյոք արեւմտյան պետություններն Ուկրաինա ուղարկեն իրենց զինծառայողներին, նախարարն ասել է. «Ոչ։ Մենք Պուտինին նման թիրախ տալ չենք ուզում։ Ի վերջո, դա քաղաքական կամքի հարց է»,- ասել է Քեմերոնը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ երկրորդ այցն է կատարելու ԱՄՆ, որպեսզի Կոնգրեսին հորդորի ավելի շատ միջոցներ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար։

Ուկրաինա արեւմտյան զորքերի ուղարկման հնարավորության մասին վերջերս հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա արտահայտություններից հետո ՆԱՏՕ հիմնական երկրները, այդ թվում ԱՄՆ-ն եւ Գերմանիան, հայտարարել են, որ Ուկրաինա ՆԱՏՕ զորքեր ուղարկելու հարց դրված չէ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիեւը երբեք այդ մասին չի խնդրել դաշնակիցներին։