Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանի փոփոխությունները եւ կոչ անում վարորդներին զերծ մնալ անսարք եւ հին ու մաշված անվադողերով մեքենաների շահագործումից, քանի որ այն խցանումների եւ վթարային իրավիճակների առաջացման պատճառ է դառնում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` ուշ երեկոյան, հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:

Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան եւ 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում եւ դժվարանցանելիություն:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը եւ 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է  ձյուն:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 11-ին արեւմտյան շրջաններում, 12-ին,  14-ի ցերեկը, 15-ին   հանրապետության ողջ տարածքում, 13-ին արեւելյան շրջաններում  սպասվում են տեղումներ: 14-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ:   Քամին  հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, 11-13-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 18-23-մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  11-ին կբարձրանա 2-4, 12-ին ցերեկը եւ 13-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով,  15-ին նույնքանով կբարձրանա:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` 0...-5, Տավուշում` -1...+4, Լոռիում` -2...+3, Արագածոտնի նախալեռներում` 0...+3, Արարատյան դաշտում` 0...+3, Սյունիքի հովիտներում` +2…+7, Սյունիքի նախալեռներում` -2…+3, Արցախում` 0…+5 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` 0...+5, Տավուշում` +10...+15, Լոռիում` +8...+13, Արագածոտնի նախալեռներում` +7...+12, Արարատյան դաշտում` +8...+13, Սյունիքի հովիտներում` +12…+17, Սյունիքի նախալեռներում` +7…+12, Արցախում` +8…+13 աստիճանի սահմաններում:

Երեւանում`

Նոյեմբերի 11-ին հնարավոր է թույլ անձրեւ:   12-ին, 14-ի ցերեկը, 15-ին  ժամանակ առ ժամանակ  սպասվում` է տեղումներ, 12-ի երեկոյան ձյուն: 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի +1…+3, ցերեկը` +10…+12 աստիճանի սահմաններում: