Զատկի կիրակի Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում կողոպտիչները 30 միլիոն դոլար են հափշտակել դրամապահոցից: Ըստ Latimes-ի՝ դա Լոս Անջելեսի պատմության մեջ կանխիկ գումարի խոշորագույն գողություններից մեկն է: Գողացված ընդհանուր գումարը գերազանցել է քաղաքի բոլոր զրահապատ մեքենաների կողոպուտների գումարին:

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ղեկավարը հայտնել է, որ գողությունը կատարվել է մարտի 31-ի երեկոյան Սիլմարում, որտեղ պահվում է տարածաշրջանի ձեռնարկություններից ստացված կանխիկ գումարը։ Կողոպտիչներին հաջողվել է թափանցել շենք և կոտրել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր կանխիկ փողը։