Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ կարմիր, սպիտակ և կարմիր գույներով, ինչը համընկնում է Ավստրիայի դրոշի գծերի հերթականությանը։

«Մեր հանդիպման ժամանակ մենք նաև մի քանի րոպե գտանք խոսելու մեր ընդհանուր հոբբիի՝ բռնցքամարտի մասին: Միգուցե բռնցքամարտի ձեռնոցները, որոնք ես հետս բերել եմ Էմանուել Մակրոնի համար, կարող են օգտագործվել նրա հաջորդ մարզման ժամանակ»,- գրել է Ավստրիայի կառավարության ղեկավարը X-ի իր էջում։

Նեհամերի այցը Փարիզ նրա առաջին այցն էր որպես կանցլեր: Ավստրիայի կառավարության ղեկավարը սիրողական բռնցքամարտիկ է։ Ավելի վաղ, կանցլերն ավստրիական լրատվամիջոցներին ասել էր, որ նախընտրում է մարզվել ամերիկյան Survivor ռոք խմբի Eye of the Tiger երգի ներքո, որը հայտնի է դարձել Սիլվեստր Ստալոնեի հետ «Ռոքի III» (1982) ֆիլմով: