Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով պատրաստվում էր մաչետեով ներխուժել նախագահական պալատ։ Այս մասին հայտարարել է հանրապետության անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը։

«Նա մոտեցել է Casa Rosada-ին (նախագահական պալատ) մաչետեով և այլ սուր առարկաներով։ Դաշնային ոստիկանության սպա Ժանինա Վիոլանտեն, տեսնելով հարձակվողի ուսապարկի բռնակը, միջամտել է նրան ու կանգնեցրել»,- գրել է Բուլրիխը X (նախկին Twitter) իր էջում։

Ինչպես պարզաբանում է Página12-ը, տղամարդը բղավել է, որ «նա աստված է և մտադիր է սպանել նախագահին»։