Ապրիլի լույս 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տիպի 13 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերը։ Դրանք բոլորը խոցվել են։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ անօդաչու սարքերը խոցվել են Զապորոժյեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
Ինչպես նաև, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի, ռուս զինվորականները Բելգորոդի շրջանից արձակել են երկու Ս-300/Ս-400 զենիթային կառավարվող հրթիռներ և երեք «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ։ Հրթիռային հարվածների հետեւանքների մասին չի հաղորդվում։





























