Վարշավայի տաքսու վարորդները սկսել են շրջափակել մայրաքաղաքի Ֆրեդերիկ Շոպենի անունը կրող միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է interia.pl ինտերնետային պորտալը՝ հղում անելով ցուցարարների կազմկոմիտեին։
Ըստ այդ տվյալների՝ տաքսու վարորդներից ոմանք, առանց խախտելու ճանապարհային երթեւեկության կանոնները, կշարժվեն դեպի օդանավակայան տանող մայրուղիներով, իսկ մյուսները կկազմեն մարդկային շղթա և կհատեն ճանապարհները հետիոտնային անցումներով՝ արգելափակելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Տաքսու վարորդների հիմնական պահանջը քաղաքային իշխանություններից տաքսու ուղեվարձը բարձրացնելու համաձայնություն ստանալն է, որը չի փոխվել արդեն 22 տարի և ներկայումս կազմում է 3 զլոտի (մոտ 0,75 դոլար) 1 կմ ճանապարհորդության համար։
Միջազգային օդանավակայանի տնօրինությունը զգուշացրել է ավիաուղևորներին տաքսու վարորդների արարքի մասին և խորհուրդ տվել օգտվել հասարակական տրանսպորտից։
Մայրաքաղաքի տաքսու վարորդների վերջին ակցիան տեղի է ունեցել մարտի 27-ին։ Այդ ժամանակ նրանք արգելափակեցին երթևեկությունը քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի և գիտության պալատի մոտ, որը 20-րդ դարի կեսերին Խորհրդային Միության կողմից նվիրաբերվել էր սոցիալիստական Լեհաստանին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























