Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները տեղեկացրել են այն մասին, որ երկրում ավելանում է հազվադեպ հիվանդության դեպքերի թիվը, որը կոչվում է «ալաբամյան փտախտ» (CRGV)։ Վտանգավոր հիվանդությունն առաջացնում է մսի նեխում՝ խցանելով շների մաշկի եւ երիկամների արյունատար անոթները։ Հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան ելքի, գրել է Naked-Science-ը։

Հիվանդության նոր դեպքեր են գրանցվել Դորչեսթերում (Դորսեթի կոմսություն, Միացյալ Թագավորության հարավ-արեւմուտք)։ Հիվանդությունը տարածվել է նաեւ Շոտլանդիայում, Իռլանդիայում, Ուելսում եւ Անգլիայի հյուսիսում։

Հիվանդության պատճառն առայժմ հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝  դրանք մանրէներն են, որոնք ապրում են ճահիճներում եւ հայտնվում են կենդանիների բրդի վրա։ Հիվանդության դեմ դեղամիջոցներ չկան։

Անասնաբույժները խորհուրդ են տալիս կենդանիների տերերին լավ լվանալ շների թաթերը զբոսանքից տուն վերադառնալուց հետո։