Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս:

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Նշենք՝ դեռ մարտին հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։

Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին։