Հունաստանը պատրաստվում է ուտիլիզացիայի ենթակա 108 հին կործանիչներ վաճառքել, որոնցից 32 հատ F-16C/-D Block 30 ամենայն հավանականությամբ կհանձնվեն Ուկրաինային, տեղեկացրել է newsbreak.gr լրատվական պորտալը։

«Ազգային պաշտպանության նախարար Նիկոլաս Դենդիասը վերջերս Պաշտպանական սպառազինությունների եւ ներդրումների վարչություն կատարած այցելության ժամանակ տեղեկացրել է, որ ՌՕՈւ «Օրակարգ 2030» բարեփոխման պլանը նախատեսում է, որ մինչեւ 2030թ. ՌՕՈւ-ն կունենա 4,5 եւ 5-րդ սերնդի 200 ժամանակակից ինքնաթիռ՝ աստիճանաբար շահագործումից հանելով 3-րդ եւ 4-րդ սերնդի ինքնաթիռները»,- գրել է պորտալը։

Ծախսերը ծածկելու համար նախատեսվում է վաճառել 1408 կործանիչներ, որոնք ենթակա են շահագործումից հանվելու։ Դրանք 32 F-16C/-D Block 30 ինքնաթիռներ են, 24 Mirage 2000-5 Mk.2 եւ 33 F-4E PI2000, եւ կան գնահատականներ, որ վաճառքից ստացված եկամուտները կարող են կազմել 2-2,5 մլրդ եվրո, բայց, դա, ամենայն հավանականությամբ, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու պես մի բան է, գրել է պորտալը։

«Դա հատկապես վերաբերում է F-4E-ին, որի վերավաճառքի շանսերը գրեթե զրոյական են»,- կարծում է հոդվածի հեղինակը։

«Այլ բան է 32 F-16C/-D Block 30-ը, որոնց հանձնումն Ուկրաինային համարվում է գրեթե անկասկած։ Այդ կործանիչները երկու կառուցվածքային արդիականացում են անցել եւ ներկա պահին ծախսել են միջինը ծառայության շեմային ժամկետի 60 տոկոսը»,- նշվել է հոդվածում։

Հեղինակների կարծիքով՝ չի կարելի այդքան վստահ ասել, թե ուր կգնան այդ 24 Mirage 2000-5 Mk.2-ները, որոնցից 14-ը նոր վարկածով են (15-րդը վթարից կործանվել է), իսկ մնացածը՝ հին Mirage 2000EGM/-BGM-ների արդիականացված տեսակներն են։

«Ուկրաինային հանձնումը կամ վաճառքը Հնդկաստանին տրամաբանական տարբերակներ են, իհարկե՝ Ֆրանսիայի հավանությամբ»,- գրել է պորտալը։

«Կործանիչները խիստ «տուժել» են վարկատուների հետ հուշագրի գործողության վերջին տասնամյակում, տեխնիկական սպասարկման եւ աջակցության բացակայության պատճառով, բայց դրանց պիտանիությունը վերականգնման ճանապարհին է։ Կան այդ տեսակի (Mirage 2000-5 Mk.2) կործանիչներ, որոնք վերջերս են կառուցվել կամ արդիականացել՝ ընդամենը 1 500 ժամ թռիչքով, այսինքն՝ բավական ռեսուրս ունեն»,- նշվել է հոդվածում։