ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել, որ մարդիկ Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներից են գաղթում երկիր, այլ ոչ թե «լավ երկրներից», ինչպիսիք են Դանիան, Շվեյցարիան և Նորվեգիան, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրին:

Ֆլորիդայում նախընտրական արշավի ժամանակ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգներ եկող միգրանտները «բանտից դուրս եկած մարդիկ են» և այն երկրները, որոնցից գալիս են, անվանել է «աղետներ»:

«Եվ հետո ես ասացի... «Ինչո՞ւ մենք չենք կարող թույլ տալ մարդկանց լավ երկրներից գալ»... Լավ երկրներ, գիտե՞ք, ինչպես Դանիան, Շվեյցարիան: Մենք ունե՞նք Դանիայից եկողներ։ Իսկ Շվեյցարիա՞ն, Նորվեգիա՞ն,» - Թրամփի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։ Ինչպես նշում է թերթը, նախկին նախագահը կարծես ակնարկել է 2018 թվականին իր արած վիճահարույց հայտարարությանը, որում նա երրորդ աշխարհի երկրներին անվանել է «աղբանոց երկրներ»։

Թրամփը հավելել է, որ իր խոսքերը սարսափելի են համարել, սակայն դատապարտելի ոչինչ չի տեսնում դրանցում։

ԱՄՆ-ում այմժ անօրինական միգրացիայի ռեկորդային մակարդակ է, երբ սահմանային պաշտոնյաներն անցյալ դեկտեմբերին գրանցել են 302,000 ապօրինի սահմանահատումներ, ինչն ամենամեծ թիվն է մեկ ամսվա ընթացքում: Բացի այդ, անօրինական ներգաղթյալների ռեկորդային քանակություն է գրանցվել բոլոր երեք տարիներին, երբ ԱՄՆ-ը գլխավորում էր Ջո Բայդենը։