Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչներին են հանձնել կազմակերպված հանցավոր խմբի հինգ անդամների, ովքեր Բիշքեկ են ժամանել պատվերով սպանություն իրականացնելու համար և ձերբակալվել Ղրղզստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ այդ անձինք իսկապես առնչություն ունեն հանցավոր խմբերի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք վտանգ են ներկայացնում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ նախապես կնքված համաձայնագրի համաձայն, նրանց խնդրանքով Մանաս միջազգային օդանավակայանի (Բիշքեկ) տարածքում վերջիններս հանձնվել են ԱՀ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հիշեցրել են մամուլի կենտրոնում, Ադրբեջանի հինգ քաղաքացիներ մարտի 20-ին ժամանել են Ղրղզստան՝ նպատակ ունենալով «տարածել և ուժեղացնել իրենց հանցավոր ազդեցությունը», այդ թվում՝ «հանցավոր գաղափարախոսությունը, ինչպես նաև կատարել առանձնապես ծանր հանցագործություն՝ պատվերով սպանություն»։
Ըստ ղրղզական կողմի՝ նրանք բոլորը «անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի» անդամներ են և ներգրավված են «կազմակերպված հանցավոր խմբի անօրինական գործունեության հետ կապված անօրինական գործողություններում»։




























