Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանությունում երկու անգամ հրկիզող խառնուրդով շշեր են նետել, գրել է Delfi-ն՝ հղում կատարելով Լիտվայի ոստիկանությանը։

Գրոհները տեղի են ունենում երկրորդ գիշերն անընդմեջ։ Հարձակումների հետեւանքով վնասվել է դեսպանության շենքի պատը։ Թե ովքեր են դա անում՝ դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն սկսվելուց հետո տեղի են ունեցել մի քանի հարձակումներ տարբեր երկրներում ռուսական դեսպանությունների վրա։ Տալլինում դեսպանության վրա ձվեր են նետել։ Բուխարեստում դեսպանության դարպասը խոցել է ավտոմեքենան. դրանից հետո այն այրվել է։

Քիշնեւում Ռուսաստանի դեսպանությունը երկու անգամ ենթարկվել է գրոհների. 2022թ. հոկտեմբերին նրա վրա ճայթռուկներ են նետել եւ վիրավորական գրություններ արել պարիսպներին, իսկ 2023թ. օգոստոսին դեսպանության դարպասները խոցել է ավտոմեքենան։