Մոսկվայի Տվերսկոյի շրջանային դատարանը հեռակա ձերբակալել է օրենքով գող 50-ամյա Թբիլիսցի Տեկոյին (Յակով Իզմաիլով. անունն ու ազգանունը փոխելուց առաջ՝ Թեյմուրազ Ֆարոյան)։ Նա մեղադրվում է քրեական հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 210.1 հոդված) և միջազգային հետախուզման մեջ է։ 

«Դատարանը բավարարել է հետաքննության խնդրանքը՝ Յակով Իզմայիլովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կալանավորման կամ արտահանձնման պահից կալանքի տեսքով», - ТАСС-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Թբիլիսցի Տեկոն 2015 թվականին դատապարտվել է հերոին պահելու համար։ Մինչեւ 2018 թվականը նա պահվել է հատուկ ռեժիմի գաղութում։ Ազատվելուց հետո նա փոխել է իր անունն ու ազգանունը։ Քննիչների տվյալներով՝ Թբիլիսցի Տեկոն քրեական հիերարխիայում ամենաբարձր դիրքն է զբաղեցնում 1992 թվականից։