Marder գերմանական պաշտպանական կոնցեռնը մինչեւ 2024թ. վերջ Կիեւին կտրամադրի հետեւակի 20 Marder մարտական մեքենա (ՀՄՄ), տեղեկացվել է ընկերության հայտարարությունում։

Կոնցեռնում նշել են, որ պատվերը տվել է Գերմանիայի կառավարությունը մարտին։ Մամուլի հաղորդագրությունում պայմանագրի գումարի չափը չի նշվում։

«Խմբաքանակի մատակարարումը նախատեսվում է 2024թ.»,- նշվել է հաղորդագրությունում։

Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Կիեւը գերմանական կոնցեռնից ստացել է ավելի քան 100 Marder ՀՄՄ։

Մարտի վերջին Գերմանիան տեղեկացրեց, որ Ուկրաինային է հանձնել ռազմական օգնության նոր փաթեթ, որի մեջ մտնում են 90 Marder ՀՄՄ-ներ, 48 Leoprad տանկեր, երկու Patriot ԶՀՀ, 185 RQ-35 Heidrun հետախուզական դրոններ եւ այլ զինատեսակներ։

Մինչ այդ «Կենտրոն» խմբավորման նորոգման ստորաբաժանումների զինծառայողները վերականգնել եւ ուսումնասիրել էին գերմանական Marder ՀՄՄ-ն, որը որպես ռազմավար տարհանվել էրՍեւերնոյե բնակավայր Ավդեեւկայի շրջանում։ «Կենտրոն» խմբավորման զինվորականի խոսքով՝ Marder մեքենաներն այնքան էլ լավ անցանելիություն չունեն, դրա համար էլ նախատեսված չեն Դոնբասում մարտեր մղելու համար։