Նոյեմբերի 13-ին Հարավային Օսիայում անցկացվում են նախագահական ընտրություններ եւ հանրաքվե` ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ: Բացվել է 86 ընտրական տեղամաս, նրանցից 84-ը` հանրապետության տարածքում, մեկական` Մոսկվայում եւ Սուխումում: Ընտրողների ընդհանուր թիվը 34 հազար է:
Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվերակողների թիվը կազմի 50% գումարած 1:
Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու. Ալլա Ջիոեւան (կրթության նախկին նախարար), Անատոլի Բիբիլովը (ԱԻ նախարար), Ալան Կոտաեւը (Ցխինվալի վարչակազմի ղեկավարի տեղակալ), Վլադիմիր Կելեխսաեւը (IV գումարման խորհրդարանի պատգամավոր), Ալան Պլիեւը (փոխարտգործնախարար), Վադիմ Ցխովրեբովը (ձեռնարկության տնօրեն), Գեորգի Կաբիսովը (տեղեկատվության հարցերով պետահնաձնաժողովի նախագահ), Դմիտրի Տասոեւը (երկրում չգրանցված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ), Սերգեյ Բիտիեւը (գլխավոր հարկադիր կատարող), Ջեմալ Ջիգկաեւը (առողջապահության նախկին նախարար), Սոսլան Թեդետին (ՆԳՆ ստորաբաժանման ղեկավար):
Նշենք, որ ԿԸՀ-ն սկզբում գրանցել էր 17 թեկնածուի, սակայն հետո 6 մարդ հանել էր թեկնածությունը:Գործող նախագահ Էդվարդ Կոկոյտիին չէր կարող առաջադրվել, քանի որ երրորդ ժամկետում պաշտոնավարելու իրավունք չունի:


























