Լոռիի մարզում, այսօր` նոյեմբերի 14-ի առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գոգարան գյուղի տներից մեկում, որում անչափահաս երեխաներ են եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, արվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, բնակչության ջանքերով:
Նշենք, որ հրդեհի պահին առանձնատանը գտնվող երեք երեխաները` Արեգ, Գոռ եւ Արման Գասպարյանները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հրդեհի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ Շիրակի հրշեջ մարտավարական ջոկատից:


























