NEWS.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը։

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քննիչները խուզարկում են նաեւ Առողջապահության նախարարությունը։

«Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում»,- նշել էին Քննչական կոմիտեից։