Կալիֆոռնիայից Ստյուարտ Լուկաս Մյուրեյը դատի է տվել 50 կանանց զրպարտության և «գենդերային խտրականության» համար, հայտնում է Knife-ը:

Նրանց հետ տղամարդը ծանոթացել է Tinder-ում:

Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են իր հետ բացասական փորձը եւ զգուշացրել մյուսներին խուսափել Ստյուարտի հետ շփումներից:

«Նրանց որոշ գործողությունները ներառում էին առանց իմ թույլտվության իմ լուսանկարների հրապարակումը, իմ գտնվելու վայրին հետևելը, դավադրությունը՝ ինձ հետապնդելու համար», - ասել է Մյուրեյը:

Այս բոլոր գրառումները նրան «հուզական անհանգստություն» են պատճառել։ Նա չի կարողացել պատասխանել մեղադրանքներին, քանի որ խմբին միանալու նրա փորձերը մերժվել են: Տղամարդը պատճառված վնասը գնահատում է 2,6 մլն դոլար։

Կալիֆորնիայի Գերագույն դատարանը մերժել է ամբաստանյալ Վանեսա Վալդեսի դեմ ավելի քան 50 հայցերից առաջինը։ Դա տեղի է ունեցել «միջնորդագրին վերաբերող բոլոր փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո»։