Ուրբաթ գիշեր Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը ստիպված է եղել իջնել Կիևի հյուրանոցներից մեկի ստորգետնյա ավտոտնակը, որը վերածվել է ռումբերի ապաստարանի։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։

Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը, որից հետո վերադարձել են իրենց սենյակները։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։

Խաբեկը Կիևում է հինգշաբթի օրվանից։