Շաբաթ օրը արտակարգ ծառայություններ են կանչվել Դանիայի Բիլունդ օդանավակայան՝ ռումբի սպառնալիքի պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Դանիայի ոստիկանությունը հաստատել է միջադեպը` չհրապարակելով այլ մանրամասներ, սակայն մարդկանց հորդորել է հեռու մնալ դեպքի վայրից:
Ականատեսներից մեկը դանիական TV 2 հեռուստաընկերությանը պատմել է, որ տասնյակ հրշեջ մեքենաներ են շտապում օդանավակայան, որը Դանիայի մեծությամբ երկրորդ օդանավակայանն է:
Մինչ տերմինալում եղած մարդիկ տարհանվել են, մյուս ուղևորները սկզբում մնացել են ինքնաթիռներում, այնուհետև տեղափոխվել տերմինալի հին շենք:
Միաժամանակ օդանավակայանի ուղղությամբ թռչող ինքնաթիռները փոխել են իրենց ուղղությունը։



























