Պակիստանի նահանգներից մեկը ջրհեղեղի նախազգուշացում է տվել սառցադաշտերի հալման պատճառով, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի, հայտնում է PA Media-ն։
Վերջին օրերին երկիրը զգացել է եղանակային ծայրահեղ պայմաններ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, ոչնչացվել են գույքն ու գյուղատնտեսական հողերը: Փորձագետները նշում են, որ կլիմայի փոփոխության պատճառով Պակիստանում սովորականից ավելի շատ տեղումներ են գրանցվել:
Հյուսիսարևմտյան լեռնային Խայբեր Պախտունխվա նահանգում, որը հատկապես տուժել է ջրհեղեղներից, իշխանությունները նախազգուշացրել են ջրհեղեղի մասին՝ մի քանի շրջաններում սառցադաշտերի հալման պատճառով:
Անվտանգության միջոցները ժամանակին չձեռնարկելու դեպքում սպասվող ջրհեղեղի հետևանքով հնարավոր է մարդկային և գույքի լուրջ կորուստներ:
Իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղը կարող է սաստկանալ, և որ մարդիկ պետք է տեղափոխվեն ավելի ապահով վայրեր՝ ցանկացած վտանգից խուսափելու համար:
Ըստ նահանգի վերջին տվյալների՝ վերջին հինգ օրվա ընթացքում հորդառատ անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է 46 մարդ, այդ թվում՝ 25 երեխա։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























